Վանաձորցի տղամարդը հիվանդությունից «ձերբազատվել» է` որսորդական հրացանով կրակելով ինքն իրեն

51–ամյա տղամարդը ինքնասպան է եղել տան խորդանոցում։ Նախնական տվյալներով` նա ինքնասպան է եղել որսորդական հրացանով։ Հարևաններն ասել են, թե տղամարդը հիվանդ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 15-ին, Վանաձորի Դիմաց թաղամասի բնակիչ Ղազարն ինքնասպան է եղել տան հարակից խորդանոցում` որսորդական հրացանով կրակելով ինքն իրեն։ Այս մասին տեղեկացնում է քրեական դեպքեր լուսաբանող shamshyan.com կայքը։

Ըստ կայքի տվյալների` տղամարդը հիվանդ է եղել, և, ամենայն հավանականությամբ, այդ կերպ ինքն իրեն ազատել է տանջանքներից։

Ինքնասպանություն Երևանում. 31–ամյա տղամարդու դին հայտնաբերել են բազմահարկ շենքի բակում

Նրա դիակը հրազենային վնասվածքով հայտնաբերել են այսօր ժամը ժամը 17:00-ի սահմաններում դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները։

Փաստի առթիվ լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրազենը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություներ: