Վանաձորում դիսնեյլենդ կկառուցի ռուսաստանցի հայտնի միլիարդատերը

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ դիսնեյլենդը կկառուցեն Կարապետյանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Լոռվա «նայողները»՝ Կարապետյանները և նրանց հարող ուժերը, ձեռնամուխ են եղել Վանաձոր քաղաքի լուրջ ռեաբիլիտացիային․ վարչապետի հորդորով ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանը (Քեթրինի Միհրանի քեռորդին) կառուցելու է քաղաքի ճոպանուղին։

Հայ օլիգարխները պատկառելի գույքահարկ կվճարեն իրենց դղյակների համար

Քաղաքի գլխավոր փողոցներից մեկում կառուցվելու է «օլդ սթրիթ»՝ թիֆլիսյան «հին քաղաքի» հանգույն։

Հիշեցնենք, որ նման մի քաղաք կկառուցվի նաև Երևանում՝ «Դալմա մոլի» հարևանությանբ՝ կրկին Կարապետյանների «քավորությամբ»։

Վանաձորյան հին քաղաքի ֆինանսավորման մի մասը կիրականացնի Սամվել Կարապետյանը։ Այժմվանից բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ փողոցում տեղ «գտնեն» նաև լուրջ համաշխարհային բրենդների հյուրանոցներ՝ «Մարիոթ», «Հայաթ»։ Վանաձորում Կարապետյանները կկառուցեն նաև Դիսնեյլենդ»: