Սիրուշոն ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

Հայտնի երգչուհու և ՀՀ նախկին նախագահի որդու լուսանկարը հրապարակվել է Instagram–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը` հայտնի երգչուհի Սիրուշոն, իր երկրպագուներին ուրախացրել է ռոմանտիկ լուսանկարով։

Վալենտինի օրվա կապակցությամբ նա Լևոն Քոչարյանի հետ լուսանկար է հրապարակել, որում համբուրում է ամուսնուն։

Լուսանկարին կից միայն մեկ բառ է գրել` սեր։

 

Բացի ռոմանտիկ լուսանկարից, Սիրուշոն նաև մեկ այլ լուսանկար է հրապարակել հոր` Հրաչյա Հարությունյանի հետ։

«Happy Birthday Papa!…Որքան շատ հարցերում ես դու ինձ համար օրինակելի… տաղանդավոր ու իմաստուն,ՊԱՊԱ! Շնորհավոր Ծնունդդ»,- գրել է նա։

Սիրուշոն ծնվել է դերասան և ռեժիսոր Հրաչյա Հարությունյանի և հայտնի երգչուհի Սյուզան Մարգարյանի ընտանիքում։