ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ռուսական հեռուստատեսությամբ որպես փորձագետ է ներկայանալու։ Այս մասին այսօր իր Telegram-ալիքում հայտնել է ռուսաստանաբնակ հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը։
Առուստամյանը չի բացահայտել իր աղբյուրները։ Այնուամենայնիվ նա համոզված է, որ Մոուրինյոյի օրինակին կհետևեն համաշխարհային ֆուտբոլի նաև այլ աստղեր։
«Հիմա ֆուտբոլային վերնախավի ուշադրությունը գամված է Ռուսաստանին, քանի որ 2018 թվականի Աշխարհի առաջնությանը շատ քիչ ժամանակ է մնացել։ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ, լեգենդար Ժոզե Մոուրինյոն Մոսկվա կժամանի ու ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը կդառնա (ցավոք, դեռ չեմ կարող նշել, թե որ ալիքի)։ Ճիշտ է, Մոուրինյոն մրցաշարի ամբողջ ընթացքում Ռուսաստանում չի լինելու, բայց,այնուամենայնիվ, դա կարևոր իրադարձություն է», — գրել է Առուստամյանը Telegram-ի իր ալիքում։
Ռուսաստանում աշխարհի առաջին առաջնությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը։ Մրցաշարի խաղերը կանցակցվեն Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ-Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում և Եկատերինբուրգում։ Մունդիալը մեկնարկում է ճիշտ հազար օրից 2018 թվականի հունիսի 14-ին «Լուժնիկի» մեծ մարզադաշտում։