Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. սահմանադրությունը պետք է լիարժեք գործի

Կառավարությունն ԱԺ-ին առաջարկում է արտահերթ նիստ գումարել: Որոշումն ընդունված է և ներկայացվել է ԱԺ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը ԱԺ հերթական նիստ հրավիրելու մասին որոշում կայացրեց: Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական առաջարկներն ուղղված են ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված փոփոխություններին:

«Դրանց ընդունումը կնպաստի, որպեսզի Սահմանադրությունը սկսի լիարժեք գործել»,- ասաց նախարարը:

Կառավարության որոշմամբ, խորհրդարանի արտահերթ նիստը կգումարվի փետրվարի 27-ին նախանշված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո: