Ուրգանտը Գարիկ Մարտիրոսյանի անունով «դաջվածք է արել» թևին. լուսանկար

Իվան Ուրգանտի լուսանկարը հրապարակել է Մարտիրոսյանի կինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հանրահայտ շոումեն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում հրապարակել է սիրված հաղորդավար ու դերասան Իվան Ուրգանտի լուսանկարը։

«Ես խոսքիս տերն եմ։ Գարիկին խոստացել էի Սուրբ Վալենտինի օրվա առթիվ նրա անունով դաջվածք անել և արել եմ», — լուսանկարին կից գրել է Ժաննան։

Նրա էջի բաժանորդներին, բնականաբար, դուր է եկել լուսանկարը, և նրանք գնահատել են Ժաննայի հումորը։ Օգտատերերից մեկը գրել է. «Ձեր ամուսնու բախտը հաստատ բերել է, ամեն վայրկյան ՈՒՀԱ է»։

Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Սոչիում 1997 թ., ՈՒՀԱ-ի փառատոնին: Նրանք սկսել են շփվել 1998 թ.-ից: Ամուսինները երկու երեխա ունեն` դուստր և որդի:

Մարտիրոսյան զույգն ավելի ակտիվ է դառնում սոցիալական ցանցերում։ Instagram-ի օգտատերերին դուր է գալիս նրանց հումորը։ Ժաննա Լևինան ավելի քան 282 հազար բաժանորդ ունի։