ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Թուրքիան ամրապնդում է իր ներկայությունը Իրաքում և աջակցություն ցուցաբերում»

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է Իրաքում տիրող իրավիճակն ու թուրք–քրդական հարաբերությունների ներկա վիճակը։
Sputnik
Սարգիս Գրիգորյան

«2 օր առաջ քրդերը սկսեցին խոսել այն մասին, որ Իրաքի հյուսիսի Զախու բնակավայրի մոտի թուրքական ռազմակայաններից մեկի վրա Քրդական աշխատավորական կուսակցության անդամները հարձակում էին գործել, և որ բախումների արդյունքում թուրք զինվորներ են զոհվել։

Բախումներն այստեղ սովորական երևույթ են, բայց հարձակում ռազմակայանի վրա և նման ծավալի գործողություններ`քիչ է հանդիպում։ Մի քանի ժամ տևած հարձակման հետևանքով թուրքերն ունեն կորուստներ, որի մասին իրենք չեն խոսում»,–ասաց Գրիգորյանը։

Արաբագետի խոսքով` Թուրքիան ամրապնդում է իր ներկայությունը Իրաքում, և դրանով է պայմանավորված նաև ֆինանսական աջակցությունը։