Վարդան Խաչատրյան
© Sputnik
Չնայած սունիթական բնակչության փոքրաթիվ լինելուն, Ադրբեջանին մի կողմից աջակցում է Թուրքիան, մյուս կողմից Իսրայելն ու արևմտյան աշխարհը, նրանք ակտիվորեն միջամտում են երկրի ներսում առկա բազմաթիվ հարցերին։
«Ադրբեջանը լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ։ Իսրայելի հատուկ ծառայություններն ազատ աշխատում են Ադրբեջանի տարածքում և անում ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանին հնարավորինս հեռացնեն շիիթական Իրանից», — ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` անհերքելի փաստ է, որ Իսրայելն ու Արևմուտքը Ադրբեջանը դիտարկում են որպես հարթակ Իրանի դեմ հավանական ռազմական գործողությունների համար։