Վանաձորում ինքնասպանության փորձ է արել սոցիալական ծառայության գլխավոր մասնագետի մայրը

Կինը հայտարարել է, որ որոշել է կյանքին վերջ տալ, հետո տարբեր դեղահաբեր է խմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Երեկ՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության փորձ է գրանցվել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, որի մասին տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի է ենթարկվել քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի Պիչուրինի փողոցի բնակիչ՝ 77-ամյա Սվետլանա Ավագյանն է։ Նա տանը խմել է տարբեր տեսակի դեղահաբեր՝ հայտարարելով, որ կյանքին վերջ տալու նպատակով է այդ քայլին դիմում։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում։

Կայքի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանությունում բացատրություն է տվել նաև Ս. Ավագյանի որդին՝ նույն հասցեի բնակիչ, 55-ամյա Արմեն Մարտիրոսյանը։ Նա աշխատում է Լոռու մարզի Սոցիալական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։