Ինչպես է Նունե Եսայանը կարողանում վառ պահել իր և Ավո Խալաթյանի մեծ սերը

Հայկական էստրադայի աստղ, երգչուհի Նունե Եսայանը հրապարակել է իր և ամուսնու մեծ սիրո «արդյունքների» լուսանկարները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Երգչուհի Նունե Եսայանը Insagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր երջանիկ ընտանիքը՝ ամուսինը՝ դերասան Ավո Խալաթյանը և երկու զավակները՝ 3-ամյա Էլիզաբեթն ու 10-ամյա Հենրին:

 

«Մեծ սիրո արդյունքը, անսահման սեր բոլորին»,- լուսանկարը մակագրել է երգչուհին՝ նաև շնորհավորելով սիրելի ամուսնուն:

Նունեի և Ավոյի միությունը մոտ 11 տարի առաջ է ձևավորվել, բայց ինչպես լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում հավաստիացնում է Նունեն, նրանք այսօր էլ երջանիկ են այնպես, ինչպես ամուսնության առաջին տարիներին և ապրում են երբևէ միմյանցից չբաժանվելու հույսով՝ առավել ևս հիմա, երբ նրանց շրջապատում են իրենց հիասքանչ զավակները: