Յուրահատուկ ռեկորդ. օլիմպիադայի չմշկավազքի մրցումներում «թագավորում» է Նիդեռլանդները

Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Նիդեռլանդների չմշկորդները պայքարում են միայն ոսկե մեդալների համար:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Փհենչհանի օլիմպիական խաղերում Նիդեռլանդների չմշկավազքի հավաքականը յուրահատուկ ռեկորդ է սահմանել` հաղթելով առայժմ անցկացված բոլոր հինգ մրցաձևերում:

Չախոյան. «Եղանակն իր կամքն է թելադրում օլիմպիադայում. որոշ մրցումներ հետաձգվեցին»

Չմշկավազքի օլիմպիական մրցաշարում խաղարկվել է մեդալների հինգ հավաքածու ու կակաչների երկրի ներկայացուցիչները կամ նարնջագույններն իրենց ակտիվում ունեն արդեն իննը մեդալ, որոնցից հինգը` ոսկե, երկուսը` արծաթե երկուսն էլ` բրոնզե: Փետրվարի 14-ին անցկացվեցին կանանց 1000 մետր մրցատարածության մրցումները։

Պետք է ասել, որ օլիմպիական մրցաշարը հիանալի է կազմակերպված: Յուրաքանչյուր մեկնարկից առաջ մանրամասն ներկայացնում էին մարզուհիներին ու նրանց մարզիչներին: Ընդմիջումների ժամանակ կենդանի ձայնով ելույթ էին ունենում Կորեայի էստրադայի աստղերը: Եվ այս ամենը, իհարկե, յուրահատուկ տրամադրություն էր ստեղծում տրիբունաներում: Անկախ սեռից ու ազգությունից, բոլորը մրցումներին հետևում էին ծափահարություններով ու ոգևորիչ կանչերով: Բացի այս ամենը, յուրաքանչյուր զույգի մեկնարկից անմիջապես հետո մեկնաբանը անգլերեն մեկնաբանում էր սառցե հրապարակում կատարվելիք իրադարձությունները:

Իրոք, շատ ոգևորիչ էր, և հիանալի տպավորություններ ստացանք: Իսկ երբ նկատեցի Նիդեռլանդների մարզիչներից մեկին, անմիջապես հարցրի, թե ո՞վ է այսօր հաղթելու Նիդեռլանդների թիմից։ Նա ասաց. «Չգիտեմ` ով կհաղթի, բայց մերոնք են հաղթելու»:

Մրցումները ցույց տվեցին, որ նիդեռլանդցի մարզիչը ճիշտ էր:

Օլիմպիական ռեկորդով օլիմպիադայի չեմպիոն հռչակվեց Յորիեն Տորս Մորսը: Ճիշտ է` Ճապոնիայի երկու ներկայացուցիչներն հավակնում էին ոսկուն, բայց բավարարվեցին արծաթե ու բրոնզե մեդալներով:

Յուրաքանչյուր մեկնարկի ավարտից հետո չմշկորդուհիները սահում էին համարյա ամբողջ ստադիոնով ու ժեստերով շնորհակալություն հայտնում երկրպագելու կամ աջակցելու համար: Իսկ այստեղ աջակցում էին բոլորին: Բայց առայժմ թագավորում է Նիդեռլանդների թագավորությունը:

Нидерландская конькобежка Йорин Тер Морс (14 февраля 2018). Пхенчхан, Южная Корея