Սերժ Սարգսյանի փեսան կլքի պաշտոնն ու քաղաքականությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Միքայել Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին. նա վերադառնալու է Հայաստան: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե ապրիլյան զարգացումներին ընդառաջ` առանցքային խաղացողի համբավ ունեցող Մինասյանը իշխանության մի մասն իր ձեռքն է վերցնելու և զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` Մինասյանը պատրաստվում է ղեկավարել Հայաստանի հետ կապ չունեցող միջազգային մի մեծ ստարտափ: