«Դոմ 2»–ի հայ մասնակից Հովհաննիսյանը զայրացրել է իր երկրպագուներին

Սկանդալային հեռուստաշոուի աստղը տուն է գնացել` ծնողներին այցելելու, ինչը դուր չի եկել բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. «Դոմ 2» ռեալիթի շոուի մասնակից Իոսիֆ Հովհաննիսյանը վերադարձել է տուն և հայտարարել, որ չէր ուզենա վերադառնալ։ Հեռուստանախագծի աստղը հուզիչ տեսանյութ է հրապարակել Instagram սոցիալական ցանցում։

«Ճանապարհը երկար էր, բարդ և անքուն… Ես վերջապես տանն եմ», — գրել է Իոսիֆը։

Հայրն ու մայրը դիմավորել են որդուն, գրկել են նրան և չեն ցանկացել բաց թողնել։

«Սիրեք ձեր հարազատներին։ Վերջերս տուն եմ գնացել, տեսել հարազատներիս ու մտերիմներիս, հսկայական հաճույք ստացել։ Եթե հնարավորություն ունենայի, չէի հեռանա։ Գնահատեք ու սիրեք ձեր հարազատներին։ Մի մոռացեք, որ նրանք ամենաթանկ մարդիկ են ձեր կյանքում։ Ինձ համար ընտանիքն ամենակարևորն է», — գրել է Իոսիֆը։

Դա դուր չի եկել «Դոմ 2»-ի աստղի երկրպագուներին, որոնք բացասական և թունոտ մեկնաբանություններ են գրել տեսանյութի տակ։ Ոմանք գրել են, որ «եթե ուզում էիր, մնայիր ծնողներիդ հետ», շատերը սկսել են քննարկել, որ Իոսիֆն ապրում է գյուղում, որ այնտեղ անելիք չկա։