Քաղաքապետարանի միջադեպը հասավ դատախազություն

Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո ՀՀ ՄԻՊ–ը դիմել է Գլխավոր դատախազին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

Կոյուղահոտը հարցի լուծում, թե PR քայլ, կամ ժողովրդի ընտրյալներին ամեն ինչ կարելի է

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում: Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը:

Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: