Օդերևութաբանները սիրահարներին ռոմանտիկ եղանակ են խոստանում

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի գիշերը, 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում փետրվարի 14-ի գիշերը, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: