Արաս Օզբիլիսը Վալենտինի օրվա կապակցությամբ տեսանյութ է հրապարակել Նանայի հետ

Ֆուտբոլիստն իր հրապարակած տեսանյութին կից երեք կարևոր բառ է գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Վալենտինի օրվա կապակցությամբ։

Տեսանյութում նա իր կնոջ` Նանա Համբարձումյանի հետ է։ Ֆուտբոլիստը նաև մակագրել է տեսանյութը. «Love, life, wife»։

Նշենք, որ Օզբիլիսը պայմանագիր է ստորագրել Մոլդովայի բազմակի չեմպիոն «Շերիֆ» ակումբի հետ։