ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Ադրբեջանի կրոնական դաշտն անկախ չի գործում»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ադրբեջանի կրոնական ոլորտի մասին` նշելով, որ այդ հարցում Ադրբեջանին «օգնող» երկու պետություն կա։
Sputnik
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանի աստվածաբանությանը վերաբերող և ընդհանրապես կրոնական դաշտի ոլորտն անկախ չի գործում, վստահեցնում է իրանագետը։

Նրա խոսքով` երկու պետություններ կան, որոնք, այսպես կոչված, օգնում են Ադրբեջանին այդ դաշտի սպասարկման առումով։

«Մեկը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը հիմնականում շիական հոգևորականների է պատրաստում, մյուսը` Թուրքիայի Հազարապետությունը, որն Ադրբեջանին օգնում է սունիական հոգևորականների պատրաստման հարցում»,- նշում է Տոնոյանը։

Իրանագետի խոսքով` Ադրբեջանն այդ առումով ուզում է անկախանալ։

«Այնպես չէ, որ Ադրբեջանում փորձում են նվազեցնել Իրանի ազդեցությունը Թուրքիայի հաշվին։ Ժամանակին կար այդ միտումը, բայց հիմա փորձում են ինքնավար դառնալ»,- ասում է նա` հիշեցնելով, որ մզկիթներում ծառայողներն արդեն վարձատրվում են Ադրբեջանի պետական բյուջեից։