Վենեսուելայի կառնավալում կրակոցներ են հնչել, կան զոհեր

Անհայտ անձը կրակ է բացել Վենեսուելայում։ Նրան չեն կարողացել բռնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ողբերգությունը տեղի է ունեցել Էլ Կալյաո շրջանում անցկացված կառնավալի ժամանակ։ Երեք մարդ մահացել է, հինգը` վիրավորվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Կրակոցները հնչել են այն պահին, երբ շարժվել է կառնավալային առաջին շարասյունը։ Այդ պահին անհայտ անձը կրակել է մարդկանց ուղղությամբ։

Նշվում է, որ մահացած տղամարդիկ մոտ 30 տարեկան են։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին։