«Ռազմատենչ ձիթենու ճյուղը». Սեմյոն Բաղդասարովի ասուլիսը

Փետրվարի 14-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ` նվիրված թուրք-սիրիական սահմանում ռազմական գործողություններին:
Sputnik

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչների` Սիրիայում հակամարտությունը վերջին օրերին արյունահեղ փուլ է մտել: Ինչո՞վ կավարտվի «Ձիթենու ճյուղ» գործողությունը: Արդյո՞ք գերտերությունները քրդերին թողել են ճակատագրի հույսին: Ի՞նչ ապագա է սպասում Սիրիային, և ինչպե՞ս թուրք-քրդական հակամարտությունը կազդի այդ տարածաշրջանում ապրող հայերի վրա: Ի՞նչ դասեր Հայաստանը պետք է քաղի այդ ամենից: Այս և այլ հարցերը կքննարկվեն ասուլիսի ժամանակ

Տեսակապի բանախոսն է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հարցերի փորձագետ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, գնդապետ Սեմյոն Բաղդասարովը:

Հավատարմագրում.

Հեռ.` +374(10)600-131։ Բջջ.` +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: