Հայը, վրացին, թե ադրբեջանցին. ո՞վ է լինելու Ռուսաստանի «գլխավոր մաֆիոզը»

Ի՞նչ է մեզ հայտնի այդ մարդկանց մասին, օրինակ` Շաքրո Մոլոդոյի, Վասյա Վոսկրեսի, Լոտու Գուլիի, Էդուարդ Թբիլիսցու ու Տարոյի, ի՞նչպիսի մարդիկ են նրանք` Ռուսաստանի քրեական «թագին» հավակնողները։ Մանրամասնում է ՌԻԱ Նովոստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ռուսական գլխավոր «Դոն Կառլեոնեի» դերին հավակնում են այնպիսի հայտնի «կերպարներ», ինչպիսիք են` Շաքրո Մոլոդոյը, Վասյա Վոսկրեսն ու Էդուարդ Թբիլիսցին։ Հենց նրանք են համարվում քրեական աշխարհի ամենաազդեցիկները, սակայն նրանք նաև մրցակիցներ ունեն։

ՌԻԱ Նովոստիի թղթակից Անդրեյ Գրիգորևը ամբողջական դոսյե է ստեղծել Ռուսաստանի «գլխավոր մաֆիոզի» կոչմանը հավակնող հիմնական թեկնածուների մասին։

Շաքրո Մոլոդոյ

Վրաստանում ծնված Զախարի Կալաշովը` Շաքրո Մոլոդոյ մականունով, դեռ երիտասարդ ժամանակ երկու անգամ հասցրել է բանտում հայտնվել։ Թբիլիսյան բանտում օրենքով գողի կարգավիճակ ստանալով` նա տեղափոխվել է Մոսկվա ու սկսել ռեստորանային բիզնեսով զբաղվել։ Սակայն օրինական եկամտից բացի, նա նաև ստվերային եկամուտ ուներ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` նա զբաղվել է շորթմամբ ու ռեյդային հարձակումներով։ Երեք տարի նրա դեմ մահափորձ են կատարել, որից հետո նա Իսպանիա է տեղափոխվել։ Եվրոպայում շարունակել է իր քրեական գործունեությունը, և տեղի ոստիկանությունը սկսել է հետապնդել նրան։ Վտանգ զգալով`Կալաշովը թաքնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Թեև նրան արագորեն ձերբակալել են ու արտաքսել երկրից։ Փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու համար իսպանական դատարանը նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման:

Рассмотрение ходатайства следствия об аресте Захария Калашова в Тверском суде
Այդ ընթացքում նրան սպասում էին պատմական հայրենիքում, որտեղ մարդու առևանգման համար նա 18 տարվա ազատազրման էր դատապարտվել: Սակայն ազատվելուց հետո նա ՌԴ է մեկնում` խույս տալով բանտից: 2015 թվականին 8 մլն ռուբլու շորթման մեղադրանքով նա նորից մեկուսարանում է հայտնվել` այս անգամ մոսկովյան: Այժմ 64-ամյա Շաքրոյի գործը քննում է դատարանը:

Լոտու Գուլի

Լոտու Գուլի մականունով Բաքվի օրենքով գող Նադիր Սալիֆովը 1995 թվականին շորթման, մարդկանց առևանգելու և ապօրինի զենք պահելու համար դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման: Sputnik Ադրբեջանի տվյալներով՝ անգամ ճաղերի հետևում նա մի շարք ծանր հացագործություններ է կատարել: Նա բջջային հեռախոսների միջոցով ազդեցիկ քաղաքացիներից փողեր էր շորթում:

Бакинский вор в законе Надир Салифов по кличке Лоту Гули
2017-ի աշնանը նրան վաղաժամկետ ազատ են արձակել: Որոշ տվյալներով՝ այժմ 45-ամյա Գուլին գտնվում է Թուրքիայում, որտեղ պարբերաբար ժողովներ է անցկացնում և լուրջ թիմ է հավաքում:

Վասյա Վոսկրես

Վասյա Վոսկրես մականունով Նիժնի Նովգորոդից Վասիլի Խրիստոֆորովը օրենքով գողերի չափանիշներով քրեական աշխարհ է մտել բավական ուշ՝ բանակում ծառայելուց հետո: Փոխարենը հանցավոր աշխարհում նա բավականին սրընթաց հաջողությունների է հասել։

Տաքսու վարորդի վրա ավազակային հարձակման համար իր առաջին ազատազրկման հետ մեկտեղ նա նաև օրենքով գողի կարգավիճակ ձեռք բերեց։ Ազատ արձակվելով`Վոսկրեսը մնաց իր երկրում, որտեղ ղեկավարեց հանցավոր խմբավորումներից մեկը։ Այդ ժամանակ նա սկսել է հետաքրքրվել Սարով քաղաքի մետաղների վերամշակող գործարանով` դրա հետ կապված որոշակի ծրագրրե մտմտալով։ Բայց նա լուրջ մրցակիցներ ուներ՝ մարզիկների մի խումբ, որը գլխավորում էր տեղացի ձեռնարկատերը:

Василий Христофоров (Вася Воскрес)
2003-ին Նիժնի Նովգորոդի կենտրոնի սրճարանում հավաքվելով երկու հանցավոր խմբերը փորձում են որոշել, թե ով է ի վերջո ղեկավարելու ձեռնարկությունը: Զրույցն ավարտվել է ձեռնամարտով և հրաձգությմաբ: Այս կռվի համար Վասյան նորից է դատապարտվել:

Այժմ 45-ամյա օրենքով գողը համարվում է Շաքրո Մոլոդոյին հաջորդողներից մեկը:

Էդիկ Թբիլիսցի

Էդիկ Թբիլիսցի մականունով Վրաստանի քաղաքացի Էդուարդ Ասատրյանը դեռ 1990-ականներից է օրենքով գող դարձել: Պնդում են, որ նրան թագադրել են դեռ վրացական բանտում: Նա նաև հասցրել է լինել Վլադիմիրսկի ցենտրալում: Որոշ տվյալներով` հեղինակությունը նախկնում եղել է ռուսական հանցավոր աշխարհի թագավոր Ասլան Ուսոյանի՝ 2013-ին Մոսկվայում սպանված Դեդ Հասանի կլանում: Այլ տվյաներով՝ նա բացահայտ Դեդ Հասանի դեմ է դուրս եկել:

Эдуард Асатрян, известный как Эдик Тбилисский, Эдик Осетрина
Ասատրյանը տարբերվում է ոչ միայն մեծաքանակ դատվածություններով, այլև բուռն խառնվածքով: 2000 թվականին ոտիկանների շուրջկալի ժամանակ նա փորձել է ТТ ատրճանակ խլել: 2014-ին Մոսկվայում մի քանի գրամ կոկաի պահելու մեղադրանքով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: 2017-ի ամռանը 50-ամյա հեղինակությունը ազատվել է բանտից:

Տարո

Վրաստանի հանքարդյունաբերական քաղաքի բնակիչ Տարո մականունով Տարիել Օնիանին խորհրդային հասարակարգի վերջին օրենքով գողերից է: Նա ունի ընդամենը 10 տարվա դատվածություն՝ գողությունների, ավազակությունների, շորթման համար:

1980-ականներին Օնիանին հաստատվել է Մոսկվայում՝ գլխավորելով շատ ազդեցիկ, այսես կոչված «քութաիսյան խմբավորումը»:

Начало судебных слушаний по существу дела Тариэла Ониани
1990-ականներին տեղափոխվել է Ֆրանսիա, այնտեղից՝ Իսպանիա: Երբ Եվրոպայում սկսել են ռուսական մաֆիային հետապնդել, Տարոն վերադարձել է Ռուսատան: 2010-ին նրան կալանավորել են մի գործարարի առևանգելու համար և 10 տարվա ազատազրկման դատապարտել: