Նունե Եսայանը 3-ամյա դստերը վարժեցնում է գլամուրային կյանքին

Երգչուհին դստերը գեղեցկութան սրահ է ուղեկցել, որտեղ նրան սանրվածք անելուց հետո եղունգներն են հարդարել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Երգչուհի Նունե Եսայանը 3-ամյա դստրիկին՝ Էլիզաբեթին, գեղեցկության սրահ է տարել, որտեղ ոչ միայն կտրել են փոքրկի վարսերը, այլև գեղեցիկ մատնահարդարում են արել՝ առջկա եղունգներին փիրուզագույն լաք քսելով:

Նունե Եսայանը փոքրիկի՝ վարսավիրանոցում արված լուսակարն ու տեսագրությունը հրապարակել է Instagram-ի իր էջում և դրանց մեկնաբանությունների դաշտում մակագրել՝ առաջին ագամ:

Հավանաբար Նունեն նկատի ունի, որ Էլիզաբեթն առաջին անգամ է հարդարվում գեղեկցության սրահում: Փոքրիկի զարմացած հայացքից էլ դա նկատելի է:

Ակնհայտ է, որ մայրը որոշել է դեռ վաղ հասակից Էլիզաբեթին վարժեցնել գլամուրային կյանքին՝ թերևս նրա համար նույնպես աստղային ճանապարհ կանխորոշելով: