Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. մորը սպանած կինն ինքնասպան է եղել

49 տարեկան կինը կախվել է Նուբարաշենի հոգեբուժարանում։ Ինքնասպանության «գործիք» է ծառայել գլխաշորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» (Նուբարաշենի հոգեբուժարան), որ 7-րդ հատուկ հսկողության բաժանմունքում հիվանդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Երևանում մայրը հայտնաբերել է որդու դին. երիտասարդը կախվել է Մալականի այգում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործածը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2016 թվականին դատապարտված և հարկադիր բուժման մեջ գտնվող Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի՝ 49-ամյա Կարինե Հարությունյանն էր։

Նա ինքնասպանություն է գործել հիվանդասենյակում, գլխաշորով կախվել է ջեռուցման համակարգի խողովակից։

Հարությունյանը 2016 թվականին Արագած գյուղում սպանել էր իր մորը։