Ո՞վ է ղեկավարելու Հայաստանի «մոնստր» կառույցը

«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետին առընթեր «մոնստր» կառույց է ստեղծվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Բավականին «տպավորիչ» կառույց է դառնալու նախագահի այսօրվա վերահսկողական ծառայության «բազայի» վրա ստեղծվող՝ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայությունը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Ընդլայնվելու է ոչ միայն աշխատակազմը, այլև «լինելու» են տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը` կառույցի ղեկավարի առաջարկությամբ»,- նշված է հոդվածում:

Ավելին` կառույցն ընդարձակվելու է մի քանի այլ վերահսկողական ծառայությունների հաշվին` նախագահի, վարչապետի, ԿՌՈՒ-ի մի մասի ու որոշ այլ կառույցների: Միայն պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունը չի ներառվել այս կառույցի մեջ:

«Ով է ղեկավարելու ընդլայնված, գրեթե «մոնստր» կառույցը, առայժմ չեն հայտարարում»,- գրում է թերթը և ավելացնում` թեև ակնհայտ է, որ դա լինելու է Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողականի երկարամյա ղեկավարը»: