Գոհար Ավետիսյանի խորհուրդը գեր աղջիկներին` ինչպես նկարվել նիհար երևալու համար

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը գեր աղջիկներին հնարքներ է սովորեցնում, թե ինչպես արելի է նկարահանվելիս կամ լուսանկարվելիս նիհար երևալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ռուսաստանում բնակվող հայազգի բյութի բլոգեր, դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում տեսնյութ է հրապարակել, որում սովորեցնում է գեր աղջիկներին նկարվելիս այնպիսի դիրք ընդունել, որի շնորհիվ նրանք հնարավորինս նիհար տեսք կունենան։

«Եվ այսպես, դաս առաջին. ինչպե՞ս պետք է կեցվածք ընդունել երկրորդ կզակ ունենալու դեպքում։ Բարձրացնում ենք տեսախցիկը հնարավորինս վերև, քիթը «նես քաշում» և սիրալիր ժպտում»,- մակագրել է իր հրապարակումը Գահարը։

Տեսագրությունը նա որոշել է հրապարակել այն բանից հետո, երբ իր բաժանորդներն ու երկրպագուները անհանգստացել էին նրա գիրությամբ` նշելով, որ հատկապես վերջին ամիսներին Գոհարն ավելի է լցվել ու փարթամացել, ինչը, թերևս, այնքան էլ դուր չէր եկել բյութի բլոգերին։