Երևանից Մոսկվա մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Երևանից Մոսկվա թռչող Airbus A321 ինքնաթիռը երկինք է բարձրացել քիչ վառելիքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Երևանից Մոսկվա թռչող Airbus A321 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել վառելիքի պակասի պատճառով։

Ան–148 ինքնաթիռի կործանման ականատես հայը մանրամասներ է ներկայացրել

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն նախօրեին։ Ռեն-ՏՎ հեռուստաալիքը հայտնել է, որ ինքնաթիռի անձնակազմը Pan-Pan ահազանգ է տվել (ռադիոհեռախոսային կապով նշանակում է վթարային իրավիճակ, որի ժամանակ տրանսպորտային միջոցին և ուղևորներին վտանգ է սպառնում)։

Պարզ ասած` ինքնաթիռը հայտնել է վթարային իրավիճակի մասին, որի ժամանակ անհապաղ օգնություն անհրաժեշտ չէ։

Հայտնի չէ` որտեղ է ինքնաթիռը վայրէջք կատարել։