Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում. «Երկիր ծիրանիի» բերած կոյուղաջուրն իրարանցում առաջացրեց

Ավագանու անդամները քաշքշեցին իրար, փորձեցին իրար մազ պոկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Այսօր` փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստը վերածվեց քաշքշուկի, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և բացեցին իրենց հետ բերած ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք նշեցին, որ Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն ամեն օր նման գարշահոտություն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և քաղաքապետարանն այդ հարցը որևէ կերպ չի լուծում։

«Երկիր ծիրանի» ավագանու անդամները և Հանրապետական խմբակցության անդամները սկսեցին ծեծել իրար: ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները հարձակվեցին Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա, սկսեցին հարվածել իրար ու մազերից քաշել:

Քաշքշուկին խառնվեցին «Ելքի» անդամները։ Նիստն ընդմիջվեց։