ՌԱԴԻՈ

Ղահրամանյան. «Կոյուղաջրով լցված տարան փորձում էին դնել քաղաքապետի սեղանին»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է այսօր Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասին։
Sputnik
Սերգեյ Ղահրամանյան

Միջադեպը սկսվեց նրանից, որ «Երկիր ծիրանիի» անդամները Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ հոսող կոյուղաջրերը բերել էր ավագանու նիստին։

«Նրանք այդ ջրերը բերել էին ավագանու նիստին և փորձում էն դնել քաղաքապետի սեղանին։ Դրանից էլ սկսվեց հրմշտոցը, հեղուկը թափվեց գետնին, տհաճ հոտ տարածվեց»,- պատմեց Ղահրամանյանը։

Նրա խոսքով` դահլիճում անհնար էր նստել, ավագանին էլ ստիպված դուրս եկավ, հետո հավաքարարները մաքրող հեղուկներով փորձեցին հարցը լուծել։

Ղահրամանյանը կարծում է, որ նման միջադեպերը խոչընդոտում են աշխատանքային գործընթացը։ Ըստ նրա` այդօրինակ գործելաոճը որևէ ազդեցություն չի թողնում, հարցերը կարելի է լուծել ավելի քաղաքակիրթ եղանակներով։