ՌԱԴԻՈ

Մկրտչյան. «Ներկայացրինք արցախյան հիմնահարցից մինչև հայկական ծիրանաչիր»

Участник программы по правам человека в Париже Корюн Мкртчян
Հայաստանը խոսքի ազատության իրավունքի տեսանկյունից չի զիջում եվրոպական զարգացած երկրներին. սա փաստում են Եվրոպական կամավորների միության «ուսանողների փոխանակման» ծրագրով Ֆրանսիայի Լեման քաղաք մեկնած հայ ուսանողները :
Sputnik
Կորյուն Մկրտչյան
Կորյուն Մկրտչյան

Հայ-ռուսական համալսարանի ուսանող Կորյուն Մկրտչյանը Sputnik Արմենիայի  հետ զրույցում պատմել է, որ  տարբեր երկրների երիտասարդներին մեկտեղած ծրագրի շրջանակում ներկայացվել են խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք զեկույցներ:

«Ներկայցված փաստերի արդյունքում Հայաստանը գրավեց մասնակիցների ուշադրությունը ՝բաց հասարակության և արտահայտվելու հնարավորությունների տեսանկյունից։ Մենք եվրոպացի ընկերներին ներկայացրեցինք մեր երկրի պատմությունը ՝ Հին Հայքից մինչև Անկախ Հայաստան ու Արցախյան հիմնահարց: Ի տարբերություն մեզ, որ լավատեղյակ ենք այլ պետությունների պատմությանն ու աշխարհաքաղաքական զարգացումներին, եվրոպացի հասակակիցները Հայաստանի մասին շատ քիչ տեղեկություններ ունեին, ընդամենը այն, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է»,–պատմում է Մկրտչյանը:

Հայ երիտասարդներին հաջողվել է ներկայացնել Հայաստանն այնպես, որ ծրագրի մասնակիցներն արդեն ձեռնամուխ են եղել անձնագրերում դեպի Հայաստան մուտքի վիզաներ ամրագրելու գործին: «Հայաստանի արևահամ ծիրանը, թեև չկարողացանք մեզ հետ տանել ու հյուրասիրել մեր ընկերներին, սակայն ծիրանի չիր համտեսելու հնարավորություն ընձեռեցինք նրանց», —ասում է Հայ–ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողը: