Հայաստանի 1–ին մարզիկի ելույթն Օլիմպիադայում. Միքայել Միքայելյանի մարզիչը գոհ է

Армянский лыжник Микаел Микаелян на ОИ в Пхенчхане
Օլիմպիադայում Հայաստանի 1–ին ներկայացուցչի ելույթից և՛ ինքը, և՛ մարզիչը գոհ են։
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մեկնարկ վերցրեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ Միքայել Միքայելյանը: Դասական սպրինտում հայ դահուկորդը հաղթողին պարտվեց 28 վայրկյան 7 79 մարզիկների մեջ զբաղեցրեց 74-րդ տեղը:

Բայց ցույց տված արդյունքից և՛ դահուկորդը, և՛ մարզիչը գոհ էին` հաշվի առնելով, որ Միքայելը դեռևս 18 տարեկան է և առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին:

Евгения Медведева
Գեղասահորդուհի Մեդվեդևա-Բաբասյանը Փհենչհանում համաշխարհային ռեկորդ սահմանեց

Նորից նշեմ, որ օլիմպիադայի մայրաքաղաքում ոչ թե ցուրտ է, այլ շատ ցուրտ: Ջերմաստիճանը ցածր է զրոյից 12 աստիճանով: Իսկ ահավոր ուժեղ քամին, կարծես, կրկնապատկում է սառը եղանակը: Չնայած, ինչպես ասում են, պայմանները բոլորի համար հավասար էին: Բայց չմոռանանք, որ նման պայմաններում ու նման կարգի մրցումներում մեր երիտասարդ  դահուկորդն առաջին անգամն էր մրցում:

Ինչևէ, որակավորման փուլն ավարտվեց,  և Միքայել Միքաելյանն էլ ավարտեց իր ելույթները: Իսկ մեդալների համար պայքարը 80 դահուկորդից շարունակեցին 30-ը:

«Ես իմ զբաղեցրած տեղից գոհ չեմ, բայց իմ արդյունքից գոհ եմ: Եղանակային պայմանները շատ էին դժվարացրել աշխատանքը վազքուղում, բայց ես արեցի առավելագույնը, ինչ կարող էի այս պահին: Հետո, երբ տեսա, որ 28 վայրկյան եմ պարտվել հաղթող մարզիկին, չեք հավատա, բայց ուրախացա: Քայլ առ քայլ ես կբարելավեմ իմ արդյունքները: Այս ելույթն ինձ հնարավորություն է տալիս լավատես լինել ապագային նկատմամբ»,- Փհենչհանում գտնվող Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Միքայել Միքայելյանը:

Ինձ համար կարևոր էր Միքայելի հետ զրուցելուց հետո հայ դահուկորդի ելույթի ու արդյունքի մասին մասնագիտական կարծիք իմանալ մարզիչ Արթուր Միքայելյանից ու դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանից: Երկուսն էլ համարյա նույն կարծիքը հայտնեցին` նշելով, որ իրոք հաշվի առնելով մրցակիցներին, շատ բարձր արդյունք ակնկալելը դժվար էր, բայց հայ դահուկորդը արել է այն, ինչ կարող էր:

Միքայելյանի հաջորդ ելույթը օլիմպիական խաղերում լինելու է փետրվարի 16-ին: Այդ օրը հայ դահուկորդը մեկնարկ կվերցնի ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում: Իսկ մինչ այդ, փետրվարի 15-ին մրցուղի դուրս կգա Կատյա Գալստյանը: Հայ դահուկորդուհին հանդես կգա ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում: