Հայաստանը` միջնորդ, կամ կհաջողվի՞ ԵԱՏՄ-ին հաշտեցնել Իրանին և Իսրայելին

Ամեն դեպքում այս երկու տարածաշրջանային գերտերությունները, չնայած Սիրիայում իրավիճակի թեժացմանը և փոխհարաբերությունների սրմանը, փորձում են սերտորեն շփվել Մոսկվայի հետ։ Վերջինս նույն ԵԱՏՄ-ի յուրահատուկ լոկոմոտիվն է, որի հետ Իրանը և Իսրայելը հեռուն գնացող ծրագրեր ունեն։
Sputnik

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Սիրիայի տարածքում Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ ավելացման ֆոնին հատկանշական է այն հանգամանքը, որ այդ երկու տարածաշրջանային գերտերությունների միջև միջնորդ կարող է դառնալ Ռուսաստանը։ Ամեն դեպքում, ակնհայտ է Կրեմլի հետ պարբերաբար կապի մեջ մտնելու իսրայելական ղեկավարության ձգտումը։

Սակայն Մոսկվայի և Թել Ավիվի միջև քաղաքական ու տարածաշրջանային կապերը չեն սահմանափակվում միայն Սիրիայի արևմտյան սահմաններում իրավիճակի սրմամբ։

Համացանցում հայտնվել են կադրեր` իսրայելական ինքնաթիռի կործանման վայրից

Բավական է նշել, որ անցած 2017թ-ի ընթացքում այդ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել է (ռուսական կողմի հաշվարկով՝ 15 տոկոսով, իսրայելական կողմի՝ 19 տոկոսով), իսկ ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտի բացելու մասին բանակցությունները, թվում է` անցնում են պայմանավորվածությունների եզրափակիչ փուլի և համաձայնագրի ստորագրման։

Ընդ որում, այդ մասին վերջերս խոսել են նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և  ՌԴ-ում Իսրայելի դեսպան Հարի Կորենը։ Եվ եթե Մեդվեդևն Իսրայելի դեսպանի հետ ընդհանուր առմամբ խոսել է ազատ առևտրի գոտի բացելու մասին, թվարկելով միանգամից մի քանի երկրներ, որոնց հետ նման բանակցություններ են ընթանում (Եգիպտոս, Սինգապուր, Իրան, Սերբիա), ապա պարոն Կորենը նույնիսկ կոնկրետ ժամկետներ է նշել՝ մեկից մեկուկես տարի։

Իսրայելցի դեսպանն ասել է, որ հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտի բացելու մասին պայմանագիրը ստորագրվի այն իր պաշտոնավարման շրջանում։

Քաղաքագետ. Իրանի իրադարձությունները հրահրել է Իսրայելը

Այնպես է ստացվում, որ, չնայած Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների որոշակի սրմանը, որովհետև Թեհրանը որոշակի ծրագրեր ունի՝ կապված Սիրիայի տարածքում իր դիրքերը ամրապնդելու հետ, Ռուսաստանը կարող է բավական լուրջ միջնորդ դառնալ այդ երկու գերտերությունների միջև։

Եվ ո՞վ գիտի` հանկարծ կարող է այնպես ստացվել, որ հենց Կրեմլը կարողանա բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Թեհրանին և Թել Ավիվին։ Չէ՞ որ, պատկերավոր ասած, հենց ՌԴ-ն է ԵԱՏՄ-ը համաշխարհային տնտեսական ասպարեզ քաշող լոկոմոտիվը,  որպես այնպիսի առևտրատնտեսական գործընկեր, որի հետ կցանկանան համագործակցել թե ՛ Իրանը, թե ՛ Իսրայելը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի բացելու մասին պայմանագիր ստորագրելու նրա ցանկությունը վաղուց է հայտնի։ Ավելին` նույնիսկ հայտնի է, որ առաջիկայում պայմանագիրը կստորագրվի, և ազատ առևտրի գոտին կգործի Հայաստանի տարածքում (Մեղրի)։

Առայժմ հայտնի չէ, թե իսրայելցիներն ինչպես կվերաբերվեն դրան, և ինչպես կարձագանքեն իրանցիները, որ ԵԱՏՄ-ը նման պայմանագիր կնքի Իսրայելի հետ։ Կողմերից որևէ մեկը դեռ ոչինչ չի ասել այդ մասին. հավանաբար, սիրիական իրադարձություները խլում են ինչպես Թեհրանի, այնպես էլ Թել Ավիվի բոլորը ուժերը և ուշադրությունը։ Սակայն արդեն հասկանալի է, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել, և շուտով իսրայելցիներն ու իրանցիները պետք է վերադառնան ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրային գոտիներ հիմնելու մասին բանակցային գործընթացին։