Ադրբեջանցի սուսերամարտիկները Երևան չեն գա

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ադրբեջանի սուսերամարտի հավաքականը բաց է թողնելու Երևանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայաստանի ԱԳՆ–ի հեգնական պատասխանը. Ադրբեջանը վնասազերծել է հայկական «Ուազը»

Առաջնությունից հրաժարվելու պաշտոնական պատճառն այն է, որ «ադրբեջանական ֆեդերացիայի օրացուցային ծրագրին չի համապատասխանում»։

Նախկինում ադրբեջանցիները Հայաստանում մասնակցել են մրցումների` ձյուդոյի Եվրոպայի 2009 թ. երիտասարդական առաջնությանը, բռնցքամարտի աշխարհի 2012 թ. երիտասարդական առաջնությանը և նետաձգության 2014 թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների 2018 թ. առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 15-ին, ավարտվելու է 19-ին: