Օլիմպիական խաղերում առաջին անգամ բիաթլոնյան մրցաշարերն անցկացվել են 2002 թվականին Սոլթ Լեյք-Սիթիում։ Այդ մարզաձևում առաջին օլիմպիական չեմպիոններ են դարձել նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյնար Բյերնդալենը և ռուս բիաթլոնիստուհի Օլգա Պիլևան։
2018 թվականի ձմեռային Օլիմպիադային Հայաստանից մասնակցում են երեք դահուկորդներ։ Դահուկային մրցավազքում մեր երկիրը ներկայացնում են Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային մարզաձևում ` Աշոտ Կարապետյանը։
Sputnik Արմենիայի աշխատակիցները` մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը և ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցը, նույնպես Փհենչհանում են և պարբերաբար տեղեկություններ հաղորդում օլիմպիական քաղաքից։