Նրանք վերադարձել են. Քիմ Քարդաշյանն ու «սուպեր մաման» սենսացիոն հայտարարություն են արել

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ի իր էջում «սենսացիոն» լուսանկար է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նշել է, որ ինքն ու իր մայրը` Քրիս Ջենները, «գնում են նոր բարձունքներ նվաճելու հեռուստաեթերում»։

Օգտատերերին ուրախացրել ոչ միայն կանանց լավ տեսքը, այլ նաև Քարդաշյանի հայտարարությունը։

«Մենք վերադարձել ենք։ «Քարդաշյան ընտանիքն» այսօր`«E» հեռուստաալիքի եթերում»,–գրել է նա նկարի տակ։

 

Քիմի և Քրիսի երկրպագուները միանգամից արձագանքել են նկարին։ «Այո, դուք թագուհիներ եք»,–գրել է օգտատերերից մեկը։ «Հոյակապ ոճ է. VIP կանայք` սևով։ Վստահ եմ` լավ հաղորդում կլինի», –հաջորդի արձագանքն է։ «Քրիս, շատ ոճային եք, երիտասարդ տեսք ունեք»,–գրել է 3–րդն ու այսպես շարունակ։

«Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) բարձր վարկանիշ ունեցող ամերիկյան ռեալիթի շոու է։ Հաղորդումը սկսել է եթեր հեռարձակվել 2007 թ.–ից։