Գեղասահորդ Մեդվեդևայի (Բաբասյան) ընկերուհին լավագույնը դարձավ ազատ ծրագրում

Ռուս գեղասահորդներն աղջիկների ելույթից հետո արծաթ վաստակեցին 2018 թվականի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Եվգենիա Մեդվեդևայի մտերիմ ընկերուհին` Ալինա Զագիտովան, լավագույնը դարձավ ազատ ծրագրում։

Մեդվեդևա–Բաբասյանի ու Զագիտովայի փայլուն ելույթները ռուսներին արծաթով ապահովեցին

Երկուշաբթի Զագիտովան հիանալի ելույթ ունեցավ ազատ ծրագրում` 158,08 միավոր ստանալով։ Երկրորդը ամերիկուհի Միրայ Նագասաուն է (137,53), լավագույների եռյակը փակում է կանադուհի Գաբրիել Դեյլմենը (137,14)։

Եզրափակիչ մրցումներից առաջ, որի ժամանակ կամավոր ծրագիրը կներկայացնեն պարողները, Ռուսաստանի հավաքականը 58 միավորով թիմային մրցաշարի երկրորդ տեղում է։ Ոսկե մեդալակիրներ էին կանադացիները` հավաքելով 63 միավոր։ Երրորդ տեղում հայտնված ամերիկացիները 53 միավոր ունեն։

Ավելի վաղ, Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում անցկացվող օլիմպիական խաղերում հաղթանակ տարավ թիմային մրցումների կարճ ծրագրում։