Սահակաշվիլին Facebook–ում հայտարարել է, որ «անհայտ անձինք առևանգել են Սահակաշվիլուն»

Ձերբակալության պահին Վրաստանի նախկին նախագահը եղել է Կիևի «Սուլուգունի» ռեստորանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին երկուշաբթի ձերբակալվել է Կիևում։

Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով` ձերբակալության պահին Սահակաշվիլին եղել է «Սուլուգունի» ռեստորանում, երբ ներխուժել են դիմակավորված մարդիկ` Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության համազգեստով։

Սահակաշվիլու ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հայտնվել ձերբակալության մասին։

Առայժմ իրավապահ մարմինների գործողության մասին պաշտոնական տեղեկություններ չկան։

Ավելացնենք, որ նախօրեին Սահակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունը մտադիր է նրան արտահանձնել Լեհաստանին։