ՌԱԴԻՈ

Տեր Զենոն քահանա Բարսեղյան. «Պահքն անիմաստ կլինի, եթե մենք մեր հոգին չզորացնենք»

Պահքը նշանակում է մարմինը տկարացնել, հոգին զորացնել։ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է պահքի կարևորության մասին։
Sputnik
Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Հոգևորականի խոսքով` Մեծ պահքի ամբողջ իմաստն ու խորհուրդն այն է, որ մարդը պահեցողության ժամանակ մարմինը տկարացնի և հոգին զորացնի։ Ե

«Եթե պահքը մենք դիտենք միայն կենդանական սննդի զրկում, բայց դրա հետ մեկտեղ մեր հոգու զորացումը չտանք, պահքն անիմաստ կլինի»,- նշեց Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։

Նշենք, որ Մեծ պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: