ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Իրանը պատրաստ է հարմար գներով գազ մատակարարել Հայաստան։ Այս մասին այսօր Երևանում լրագրողներին ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին` Երևանի պետական համալսարանում իրանագիտության լսարանի բացումից հետո։
«Հարցը քննարկվում է, հույս ունեմ` մեզ կհաջողվի առաջընթացի հասնել։ Եթե Հայաստանը ակտիվանա էներգետիկայի հարցում, դա կօգնի ամբողջ տնտեսությանն ու նոր աշխատատեղեր կբացի», — ասաց դեսպանը։
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում մեկ խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով։ Իրանական կողմը գնային հրապարակային առաջարկներ դեռ չի արել։
Հիշեցնենք, որ իրանական գազը Հայաստանն օգտագործում է Երևանի ՋԷԿ-ի և մասամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար (պատկանում է «Գազպրոմ Արմենիային»)։ Հայաստան մտնող մնացած գազը ռուսական է։ Ստացած էլեկտրաէներգիայի մի մասը արտահանվում է հետ` Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։