Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

Նիստը հետաձգվել է պետմեղադրողի բացակայության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 12-ին մեկնարկեց Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով առաջին դատական նիստը:

Իսլամական «ներխուժումը» Հայաստան. ի՞նչ դավեր են նյութում «արյուն տեսածները»

Նիստին ներկա էին ամբաստանյալ Արման Ջանջուղազյանը և ամբաստանյալի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանը: Սակայն նիստը հետաձգվեց մեղադրողի բացակայության պատճառով։ Ըստ տեղեկությունների` պետմեղադրողը դատական նիստի մասին ծանուցումը ստացել էր հենց նիստի օրը, ինչի պատճառով էլ նիստին ներկա չէր: Նիստը նախագահող Վահե Ներսեսի Միսակյանի որոշմամբ դատը տեղափոխվեց փետրվարի 23-ին:

Նշենք, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում,կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևին և սպանել նրան:

Обвиняемый по делу об убийстве военослужащего 102 военной базы РФ в Гюмри Дмитрия Ялпаева Арман Джаджухазян

Ըստ տեղեկությունների` Ջանջուղազյանը իսլամն ընդունել է Հունաստանում գտնվելու տարիներին և նախաքննությանն էլ ասել է, որ «Իսլամական պետության» համակիր է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանություն կատարելու և ապօրինի զենք կրելու համար:

Первое судебное заседание по делу об убийстве военослужащего 102 военной базы РФ в Гюмри Дмитрия Ялпаева