ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ռուս կոմպոզիտոր, պրոդյուսեր ու երգիչ Մաքսիմ Ֆադեևը Instagram-ի իր էջում նոր նկար է հրապարակել, որտեղ նա լուսանկարվել է ՏՆՏ հեռուստաալիքի ստեղծագործ անձնաց ընկերակցությամբ։
Լուսանկարում Ֆադեևի կողքին են հայազգի ռուսաստանցի հայտնի հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը և ՏՆՏ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Դուսմուխամետովը։
««Երգեր» նախագծի առաջին նկարահանումը։ ՏՆՏ-ի ամենաստեղծագործ ուղեղների հետ։ Անկեղծ ասած, երբ առաջին անգամ այս նախագծի մասին խոսեցի Սլավայի (Վյաչեսլավ Դուսմուխամետով — խմբ.) հետ, չէի կասկածում, որ նա կհամաձայնի։ Նա մասնագիտական հոտառություն ունի և զգում է, թե որ նախագիծը հաջողություն կունենա», — գրել է պրոդյուսերը։
Ըստ Ֆադեևի` Ռուսաստանում, սովորության համաձայն, ամեն նոր բան սրերով են ընդունում, սակայն նրա համար այդ ամենը հասկանալի է, քանի որ պրոդյուսերը միշտ փորձարկումներ է անում և գիտի, թե ինչ է «չհասկացված լինելը»։
«Դրա համար ես պատճառ չունեմ մտածելու, որ այն, ինչին դիպչում է Սլավան, ստվերում կմնա։ Կտեսնեք։ Ես նաև անսահման ուրախ եմ, որ մեր առաջին հաղորդավարը հենց Գարիկն էր։ Միայն նա կարող է առաջին պահերին այդքան հեշտությամբ վերացնել լարվածությունը։ Անչափ հարգում եմ նրան։ Նա մարդ-տոն է», — լուսանկարը մեկնաբանել է Ֆադեևը։
Ֆադեևը նաև իր բաժանորդնրին գլուխկոտրուկ է առաջարկել` հարցնելով, թե հաջորդ շաբաթ ով է լինելու ժյուրիի նոր անդամը։ Եվ հիմա Ֆադեևի արվեստի երկրպագուները փորձում են գուշակել դա։
«Երգեր» ("Песни") նախագծում Ռուսաստանի երկու ամենահեղինակավոր պրոդյուսերները` Մաքսիմ Ֆադեևն ու Տիմատին, կփորձեն տաղանդավոր երգիչների գտնել ու նրանց իսկական աստղեր դարձնել։ Նախագծի հեղինակները հավաստիացնում են` Ռուսաստանում այն եզակի է, քանի որ նախագիծը կարող է նոր շոու բիզնես ձևավորել։