Երևանում մայրը հայտնաբերել է որդու դին. երիտասարդը կախվել է Մալականի այգում

26 տարեկան երիտասարդի մոտ երկտող են գտել, որն ուղղված է եղել մորն ու կնոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 15։15-ի սահմանում Ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ Մալականի այգում ծառից կախված երիտասարդ տղայի դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 26-ամյա Մանուկ Թ.-ի դին։

Հայտնաբերվել է նաև երկտող՝ գրված մորն ու կնոջը։ Մանուկ Թ.-ն մորն ու կնոջը խնդրել է, որ երեխային լավ նայեն։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ տղային հայտնաբերել է մայրը և տեղեկացրել ոստիկաններին։