Էրդողանի կուսակցությանը մեղադրել են ֆաշիստական ռեժիմ ստեղծելու մեջ

Президент Турции Реджеп Тайип Эрдоган
Թուրքիայի քրդերի առաջնորդը հայտարարել է, որ վճռել են շարունակել ազգային պատկանելության խտրականության դեմ պայքարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը մեղադրել է Թուրքիայում ֆաշիստական ռեժիմ ստեղծելու փորձի մեջ։ Իշխող կուսակցության առաջնորդը Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

Образец крови, зараженной с вирусом Зика
Թուրքիայում ավելի քան 70 մարդ հիվանդանոց են տեղափոխվել սիբրիյան խոցի ախտանիշներով

Այս մասին նշվում է Դեմիրթաշի ուղերձում, որն ուղղված էր Անկարայում փետրվարի 11-ին կայացած կուսակցության համագումարի մասնակիցներին։ Ինչպես հայտնում է Parstoday-ը, Դեմիրթաշը հայտարարել է, որ շարունակելու են ազգային պատկանելության խտրականության դեմ պայքարը։

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ երկու նոր համանախագահ է ընտրվել. Սելահաթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի փոխարեն իշխանությունը կգլխավորեն Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելին, հայտնում է Newsturk-ը։ Պաշտոնական առաջին հայտարարություններում նրանք նշել են, որ կուսակցության բռնած ուղին անփոփոխ է լինելու։

Խորհրդարանում պատգամավորների թվով (59) երրորդ տեղը զբաղեցնող կուսակցությունն իսկապես չի փոխել իր դիրքորոշումն այն հարցում, որ կուսակցությունը պետք է գլխավորեն երկու հոգի` կին և տղամարդ։

Հիշեցնենք, որ Դեմիրթաշն ու Յուքսեքդաղը, խորհրդարանի հինգ պատգամավոր, ինչպես նաև մի քանի տասնյակ քաղաքապետ և Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շրջանային ղեկավարներ կալանավորվել էին անցած երկու տարիների ընթացքում ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով։