Կեղծ հայ եպիսկոպոսն ուզում էր «հաքերություն անել» Լիբանանի ՆԳՆ–ում

«Եպիսկոպոսը» կեղծել է կրոնական կազմակերպությունների, հաստատությունների և քաղաքական կուսակցությունների կնիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Լիբանանցին հայ եպիսկոպոս էր ներկայացել Լիբանանի ՆԳՆ-ին կից Ռազմական տրիբունալի գործերին հասանելիություն ստանալու համար։ Տեղեկությունների անօրինական հավաքից բացի, Daily Star լիբանանյան բյուրոն հայտնում է, որ տղամարդը եկեղեցականի անվան տակ հանգանակություն է հավաքել, հետո յուրացրել փողերը։

«Գլենդելներից» ավելի լավ է երևում, կամ արժե՞ արդյոք հայերին կտրել «ամերիկյան երազանքից»

Կեղծ եկեղեցականին ձերբակալել է Լիբանանին ՆԳՆ-ն։ Պարզվել է, որ նա տեղի բնակիչ է` 1970 թվականին ծնված Խ. Կ.-ն, որը ներկայացել է Կահամ Քաջարյան անունով։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ խարդախություն է արել։

Լիբանանի ՆԳՆ-ն նշում է, որ ձերբակալվածն իր պատմածներին արժանահավատություն հաղորդելու համար կեղծել է կրոնական տարբեր կազմակերպությունների, հաստատությունների և հայկական քաղաքական կուսակցությունների կնիքները։ Մեղադրյալը նաև փաստաթղթեր է կեղծել այն մասին, որ հավաքած գումարը նվիրատվության է ուղղել, բայց իրականում յուրացրել է փողերը։