Դահլիճը հոտնկայս ծափահարում էր «Ձայնը» նախագծի հայ մասնակցին, բայց ժյուրին չընտրեց նրան

Ուկրաինական «Ձայնը» նախագծում մեկնարկել է կույր լսումների փուլը, որի ընթացքում երկու հայուհիներ գրավել են հանդիսատեսի ուշադրությունը։ Սակայն ժյուրին երկուսին չէ, որ ըստ արժանվույն է գնահատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Օդեսայի բնակչուհի Լիանա Ավանեսյանը փայլուն ելույթ ունեցավ ուկրաինական «Ձայնը» հեռուստաշոուի կույր լսումների ժամանակ, սակայն ժյուրիի անդամներից որևէ մեկն այդպես էլ չպտտվեց նրա կողմը։ Անհասկանալի է ժյուրիի անտարբերության պատճառը, քանի որ հանդիսատեսն այնքան էր հավանել ելույթը, որ հոտնկայս ծափահարում էր։

Աղջիկը կատարեց ժյուրիում ընդգրկված Տինա Կարոլի երգադարանից «Վայրի ջուրը» ստեղծագործությունը։

Չնայած ժյուրիի անդամները չպտտվեցին աղջկա կողմը նրա ելույթի ժամանակ, Լիանան չհուսահատվեց և համառեց, որպեսզի նրանք, այնուամենայնիվ, շփվեն իր հետ։

Տինա Կարոլը փորձեց ոգևորել Լիանային` խոստանալով, որ հաջորդ անգամ նրանք նորից կհանդիպեն։

Նշենք, որ նույն օրը մեր մեկ այլ հայրենակցուհի Սրբուհի Սարգսյանը, ով Ուկրաինա էր մեկնել Երևանից, փայլուն կատարումով հաղթահարեց կույր լսումների փուլը` ժյուրիի քմահաճ անդամներին ստիպելով պայքարել իր համար։