ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Կրկնակի հարկումը որոշակիորեն անդրադառնում է ներդրումների վրա»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԱՄՆ–ի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի մասին։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Հայաստանի համար կարևոր է ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ունենալ, կարծում է տնտեսագետը

«Կրկնակի հարկումը որոշակիորեն անդրադառնում է ներդրումների վրա»,- նշում է Մարգարյանը։

Նա հիշեցնում է, որ 1973 թվականին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է ստորագրվել և, ըստ էության, ֆորմալ առումով գործում է մինչև օրս։ ԱՄՆ-ն կրկնակի հարկումը բացառող պայմանագիր կնքեց անմիջապես 1992 թվականին Ռուսաստանի հետո` որպես ԽՍՀՄ-ի անմիջական իրավահաջորդ, այնուհետև 1994 թվականին` Ուկրաինայի, 1996-ին` Ղազախստանի, 1998-ին` ևս երեք պետության հետ` Մերձբալթյան երկրերի հետ։ Այսօր վեց երկիր ունեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, իսկ ԽՍՀՄ մյուս 9 երկրները, այդ թվում` Հայաստանը, փաստորեն շարունակում են առաջնորդվել ֆորմալ առումով ԽՍՀՄ-ի կնքած պայմանագրով։