ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աբրահամը հայտնել է, որ բավականին երկար ժամանակ ռինգում չի եղել, որովհետև հանգստանում էր:
«Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ»,-ասել է Աբրահամը:
38-ամյա Աբրահամը արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին.
«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով», — ասացել է Արթուր Աբրահամը: