Հայուհու ռեկորդը հասավ Հոլիվուդ. Մեդվեդևա–Բաբասյանը հիացրել է կինոաստղին

Հանրահայտ դերասանուհի Անժելա Սարաֆյանն այնքան է հիացել Եվգենյայի ելույթով, որ այդ մասին գրել է Instagram–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայտի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը զարմացել է հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանին։ Instagram-ի իր էջում նա հրապարակել է Եվգենյայի ելույթի տեսանյութը։

Գեղասահորդուհի Մեդվեդևա-Բաբասյանը Փհենչհանում համաշխարհային ռեկորդ սահմանեց

«Անհավանական աղջիկ է։ Հիասքանչ հայուհի և ռուսաստանյան գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա»,- գրել է Սարաֆյանը։

Նշենք, որ Մեդվեդևան այսօր կարճ ծրագրի համար 81,06 միավոր վաստակեց և համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց:

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։

Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: