Միայն ադրբեջանցիները կարող էին նման բան երևակայել. ու՞ր են «հայ դիվերսանտները»

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմը փորձել է դիվերսիա իրականացնել, հերքել է Հայաստանի ՊՆ–ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին` Ղազախի շրջանում, հայկական զինված ուժերի «ՈւԱԶ»-ի ոչնչացման վերաբերյալ տեղեկությունը հերքել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտները ո՞ւր են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե հայկական ԶՈՒ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Հրապարակել է ինչ-որ տեսանյութ, թե ինչպես է այրվում սպիտակ գույնի ավտոմեքենա։ Բացի այրվող ավտոմեքենայից, սակայն, որևէ զինվորական չի նկատվում։