ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունից։ Այդ մասին իր Twitter-յան էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի թեմայով իրենց վերջին հայտարարությունն արել են հունվարի 19-ին։ Դրանում ասվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը` համանախագահների վերանայված կոնցեպտուալ փաստաթղթի սկզբունքներին համաձայն։
Իսկ դա նշանակում է, որ սահմանին վերահսկողությունը կընդլայնվի։ Բայց նախկինում Ադրբեջանը բազմիցս խախտել է նման պայմանավորվածությունները։
Փորձելով այդ պարտավորվածությունից շեղել հանրության ուշադրությունը` Ադրբեջանի ԱԳՆ-ի քարոզիչները «բացահայտել են հայերի նոր գաղտնի լոգիստիկական դիվերսիոն զենքը` անսարք վիճակում գտնվող փոքր «Ուազը» ։ Զենքը օպերատիվորեն ոչնչացվել է։ Բուռն ծափահարություններ, որոնք տեղ-տեղ վերածվում են բացականչությունների»,- գրել է Բալայանը։Пытаясь отвлечь внимание от последнего заявления сопредседателей МГ ОБСЕ, пропагандисты @AzerbaijanMFA раскрыли новое секретное логическо-субстантивное диверсионное оружие армян — испорченный УАЗик. Оружие оперативно обезврежено. Бурные аплодисменты, местами переходящие в овации pic.twitter.com/5tboe6EFfg
Հիշեցնենք, նախորդ օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը պատմել է փետրվարի 11-ի «սադրանքի» մասին։ Այն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով իրենց ՊՆ-ին, հայտնել էին, թե առավոտյան, օգտվելով «մառախուղից», հայկական զինված ուժերը «Ուազ» մեքենայով փորձել են սողոսկել ադրբեջանական դիրքերը։ Դրան ի պատասխան` պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել է` ասելով, թե մեքենան հետևից են նկարել, իսկ դիվերսանտներ կադրում չեն երևում։
«Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտները ո՞ւր են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։