Թուրքիայում ավելի քան 70 մարդ հիվանդանոց են տեղափոխվել սիբրիյան խոցի ախտանիշներով

Վարակի վերաբերյալ դրական պատասխան ստանալուց հետո կենդանու տերն, այնուամենայնիվ, մորթել է կովին և հյուրասիրել հյուրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Թուրքիայի Տրապիզոն գավառում սիբիրյան խոցի կասկածով ավելի քան 70 մարդ է հիվանդանոց տեղափոխվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Մոլորակը պայքարում է ՁԻԱՀ–ի դեմ. այն խլել է ավելի քան 37 միլիոն մարդու կյանք

Նախորդ շաբաթ սիբիրյան խոց էր հայտնաբերվել տեղի մասնավոր տնտեսության կովերից մեկի մոտ: Չնայած իշխանությունների նախազգուշացումներին, կենդանու տերը մորթել է կովին և միսը բաժանել հարևաններին:

Բոլոր հիվանդների մոտ մսի օգտագործումից հետո թուլություն և սրտխառնոց էր նկատվում: Հետազոտման արդյունքներն արդեն հաստատել են երեք հիվանդի ախտորոշումը: Հայտնի է նաև, որ մահացած կինը վարակված էր, նշում է թերթը:
Շրջանի իշխանությունները հայտնել են, որ հետաքննում են միջադեպը: Կարանտին, որտեղ ապրում են հիվանդները, դեռևս չի հայտարարվել, գրված է հաղորդագրության մեջ:

Սիբիրյան խոցը սուր վարակիչ հիվանդություն է, որով վարակվում են անասունները: Կարող է փոխանցվել մարդուն: Որոշակի հարուցիչներով վարակվելու դեպքում մահացությունը կարող է հասնել 90 և ավելի տոկոսի: