Օդաչուի որդին ողջ կյանքը երկինք էր երազում. կործանված Ան-148-ի զոհված հայերի մասին

Սերգեյ Ղամբարյանը «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն էր, իսկ Վարսիկ Սևոյանը ամուսնու և երեխաների մոտ էր վերադառնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ան-148 ինքնաթիռում, որը Մոսկվայից Օրսկ մեկնելու ճանապարհին կործանվել է, երկու հայ կար:

Սերգեյ Ղամբարյանն ամբողջ կյանքում երազում էր օդաչու հոր հետքերով գնալու մասին: Ոչ թե պարզապես թռնել, այլ գնալ: Ղեկին նստելը կողքից է հեշտ թվում: Իսկ գործնականում օդաչուի ուղին դեպի երկինք է ու երկնքում է…

Կործանված Ան-148 ինքնաթիռում երկու հայ կար

Սերգեյ Ղամբարյանի հայրը՝ Արսենը, երկար տարիներ ղեկավարում էր Իլ-86-ի անձնակազմը և մեծ հարգանք էր վայելում ընկերների և գործընկերների շրջանում: Ապրում ու աշխատում էր Մոսկվայում:

Որդին` Սերգեյը, երկար տարիներ ավիացիայում էր աշխատում, սակայն դա քիչ էր. նա երկինք էր ուզում: Եվ արդեն հասուն տարիքում, երբ մարդ դադարում է փոփոխությունների գնալ, նա ընդունվեց և ավարտեց Սանկտ Պետերբուրգի քաղավիացիայի համալսարանը: Այսօր վթարված Ան-148-ի երկրորդ օդաչուն նա էր:

Սևոյան Վարսիկը Վարդենիկ գյուղից էր, այն գտնվում է Սևանի ափին: Ամուսնացավ հարևան գյուղից Մարտոյան Հունանի հետ: Հայաստանից նրանք մեկնեցին 1997 թվականին, և այդ օրվանից ապրում են Ռուսաստանում:

Մեկ շաբաթ առաջ Հունանը հարազատ գյուղում էր, զարմիկի թաղմանն էր մասնացկում, այնուհետև վերադարձավ: Օրսկում, ուր ուղևորվում էր ինքնաթիռը, նա Մոսկվայից եկող կնոջն էր սպասում, իսկ նրանց որդին ու դուստրը` մորը: Բայց ավաղ…

Օդանավում 71 մարդ կար` 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Նրանց բոլորին սպասում էին տանը…

Sputnik Արմենիայի խմբագրությունը ցավակցում է այս չարաբաստիկ չվերթի վթարից մահացածների հարազատներին ու բարեկամներին: